Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 1-ին ամիս
Բեղմնավորում
Ձեր հղիության ժամկետի մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում:
Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական պատկանելությունն ու սեռական օրգանների նորմալ գործունեությունը:
Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ, սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը, հետևաբար, ձվարանում առաջանում են այսպես կոչված երկրորդային ֆոլիկուլներ, իսկ հետո՝ գրաֆյան բշտիկ, որը պատրաստ է բեղմնավորման, երբ ձվաբջիջը ձվարանից արտամղվում է ֆալոպյան փողեր:
Ձվարանը պարունակում է ֆոլիկուլների հսկայական քանակություն, որոնցում ձվաբջիջները սպասում են իրենց «հերթին»: Յուրաքանչյուր ամիս ձվարաններից մեկում սկսում է հասունանալ ֆոլիկուլ, որը դաշտանային ցիկլի 14-րդ օրը պայթում է՝ ազատելով ձվաբջջին: Երբեմն ձվարաններում հասունանում են 2-3 ձվաբջիջներ, և բեղմնավորման դեպքում կարող է լինել բազմապտուղ հղիություն: Ձվաբջիջը 200 միկրոն (միլիմետրի1/1000 մասը) շրջանագծով շրջանաձև տեսք ունի: Նրանում տեղակայված է ցիտոպլազմայով շրջապատված միջուկը, որը պարունակում է սկզբնական շրջանում սաղմի զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի և ֆերմենտների մեծ պաշար:
Փոքրիկի զարգացման առաջին շաբաթը
Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ջվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է և արգանդի արտաթորության հետ դուրս գալիս հաջորդ դաշտանի ժամանակ:
46 քրոմոսոմները ապահովում են յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու թելադրում սաղմի զարգացման պայմաննները:
Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել: Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:
Սեռական հարաբերության ժամանակ կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի հետ:
Բեղմնավորումը ամենից հաճախ կատարվում է արգանդափողի միջին հատվածում, ձվաբջիջը շրջապատվում է մոտ 400-500 սպերմատազոիդներով: Նրանցից յուրաքանչյուրի գլխիկում գտնվող հատուկ բշտիկը լցված է ֆերմենտներով, որոնք քայքայում են ձվաբջջի թաղանթը, որպեսզի նրանցից մեկը ներթափանցի, և դա հաջողվում է միայն լավագույնին: Սպերմատազոիդի՝ ձվաբջիջ ներթափանցելուց անմիջապես հետո, վերջինիս թաղանթը անհաղթահարելի է դառնում այլ սպերմատազոիդների համար:
Ներթափանցելով ձվաբջիջ՝ սպերմատազոիդը կորցնում է լարան-պոչիկը, որը նրան այլևս պետք չէ: Սպերմատազոիդի գլխիկում գտնվում է 23 քրոմոսոմ պարունակող միջուկը, որոնք միաձուլվում են ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ, այսպես ձևավորվում է զիգոտը՝ մարդկային սաղմի առաջին բջիջը:
Բեղմնավորված ձվաբջջի ներսում, բացի սեփական միջուկից, երևում է նաև սպերմատազոիդի միջուկը, այս բջիջները պարունակում են գենետիկ ամբողջական ինֆորմացիան, որը երեխան ժառանգում է ծնողներից:
Ծնողներից յուրաքանչյուրից երեխային փոխանցվող 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը պայմանավորող քրոմոսոմը միշտ X է, իսկ հայրականը կարող է լինել կամ` X, կամ` Y, եթե X քրոմոսոմը միաձուլվում է մյուս X քրոմոսոմի հետ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե X-ը միաձուլվում է Y-ի հետ, ապա ձևավորվում է արական սեռի սաղմ X Y քրոմոսոմներով:
Մարդկային ձվաբջջի տրամագիծը մոտավորապես 0.15 մմ է, սպերմատազոիդինը՝ մոտ 0.005 մմ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը կշռում է մոտավորապես 5*10-9 գ, այսինքն, ինն ամսվա ընթացքում ձեր փոքրիկը բազմապատկում է իր քաշը գրեթե միլիարդ անգամ:
Ֆոլիկուլը, որի միջից դուրս է եկել ձվաբջիջը, վերափոխվում է ժամանակավոր գեղձի՝ դեղին մարմնի, դա հորմոնալ ազդանշան է արգանդի համար, որ իր խոռոչում շուտով կհայտնվի ձվաբջիջը:
Դեղին մարմնի խնամքն իր վրա է վերցնում ձվարանը, որն այս պահից սկսած և հետագա տաս շաբաթների ընթացքում պետք է արտադրի հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ պրոգեսթերոն և էսթրոգոն հորմոնները:
Բեղմնավորված ձվաբջիջը սկսում է արգանդափողով շարժվել դեպի արգանդ` փողի մկանների կրճատման և թարթչավոր էպիթելերի թավիկների շարժման հաշվին, միաժամանակ այս ընթացքում այն շարունակվում է կիսվել՝ անընդհատ բազմապատկելով բջիջների քանակը: Բջիջների բազմապատկման գործընթացը շարունակվում է ֆալոպյան փողով ներքև շարժվելու ողջ ընթացքում:
Ձվարանից դուրս գալով՝ ձվաբջիջն ընկնում է ձագարաձև ծայրով ֆալոպյան փողի մեջ: Փողի լորձաթաղանթում գտնվող մանրադիտակային թավիկները նպաստում են ձվաբջջի շարժմանը: Այս ուղին տևում է մոտ երեք օր, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, այն մեկ օրվա ընթացքում մահանում է և քայքայվում, իսկ մնացորդներն արգանդից անջատված լորձաթաղանթի հետ դուրս են գալիս դաշտանային ցիկլի ժամանակ:
Բեղմնավորումից հետո 4-րդ օրը բեղմնավորված ձվաբջիջը փոխում է արտաքին տեսքը՝ նմանվելով մոշի, որը լցված է հեղուկով: Այս փուլում տեղի է ունենում ապագա երեխայի ներքին օրգանների սաղմնային ձևավորումը՝ սկսվում է սաղմի զարգացման փուլը՝ էմբրիոգենեզը: 4-րդ օրը մոշաձև մարմինը շարունակում է ֆալոպյան փողով իր ուղին՝ կրկնելով սպերմատազոիդի ճանապարհը՝ այս անգամ հակառակ ուղղությամբ: Ձվաբջջի հետագա մասնատման արդյունքում ստեղծվում է բջիջների համալիր՝ բլաստոմերներ, որոնց արտաքին շերտը կոչվում է տրոֆոբլաստ: Այս բջիջները ֆերմենտների շնորհիվ լուծում են արգանդի լորձաթաղանթը, և ձվաբջիջը պատվաստվում է վերջինիս մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորման 5-6-րդ օրը: Տրոֆոբլաստից հետագայում ձևավորվում է ընկերքը, ամնիոտիկ հեղուկն ու պտղի թաղանթը: Այս ընթացքում շարունակվում է բջիջների բաժանման գործընթացը. արտաքին բջիջներից ստեղծվում է տրոֆոբլաստը, կենտրոնական բջիջներից ձևավորվում է սաղմնային ելունդը, որից մի քանի օր անց հայտնվում է ամնիոտիկ պարկը, պորտալարը, ապա՝ սաղմը:
Գնալով մեծացող ձվաբջիջն այս փուլում կոչվում է բլաստոցիստ (բլաստ՝ ծիլ բառից), քանի որ ապագա սաղմը շրջապատող տրոֆոբլաստը տերև է հիշեցնում:
Արգանդում տեղավորվելը
Բեղմնավորումից հետո մոտավորապես 4-րդ օրը ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ: Այս ընթացքում այն իրենից ներկայացնում է հեղուկով լի գունդ, որը, չնայած իր աննշան չափերին, մոտ հարյուր բջիջ է պարունակում: Հաջորդ օրերին ձվաբջիջը շարժվում է արգանդի ներսում:
5-րդ օր՝ բլաստոցիստ: Արգանդի լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բլաստոցիստին, քանի որ դաշտանի ցիկլի առաջին օրվանից այն հաստացել է, ծալքերի հաշվին մեծացրել իր մակերեսը, ծածկվել արյունատար անոթների ցանցով, ակտիվացրել գեղձերի աշխատանքը, որպեսզի գլիկոգենի պաշար հավաքի: Այս ամենն արվել է պոտենցիալ զիգոտան ընդունելու և սնելու համար (իսկ եթե բեղմնավորում չի կատարվում, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և արգանդի մկանների կրճատման հաշվին դուրս մղվում, այս գործընթացը հենց դաշտանային ցիկլն է):
Փոքրիկ բլաստոցիստը «օգտվում է հյուրընկալությունից», նրա ծայրամասային բջիջները լուծում են արգանդի լորձաթաղանթը և հարմար տեղավորվում վերջինիս մեջ: Լորձաթաղանթին ամուր կպչելու համար բլաստոցիստը հատուկ թելեր է արտադրում, որոնք, թափանցելով լորձաթաղանթ՝ էնդոմետրիա, հյուսվում են նրա մազանոթների և բջիջների հետ` միաժամանակ սնվելով նրանցից: Բլաստոցիստի պատվաստման գործընթացը տևում է մոտ 40 ժամ: Բլաստոցիստի՝ արգանդում ամրանալուց անմիջապես հետո, տրոֆոբլաստի բջիջները սկսում են արտադրել մարդու խորիոնիկ գենադոտրոպին, որը, ընկնելով արյունատար համակարգ, հաղորդում է օրգանիզմին հղիության մասին. արդյունքում սկսվում են մոր օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են սաղմի բարենպաստ զարգացման համար:
8-րդ օրը սաղմնային ելունդը վերափոխվում է դեղնուցային պարկի և ամնիոտիկ խոռոչի, որը շրջապատված է ամնիոնոմ կոչվող թաղանթով ու լցված է ամնիոտիկ հեղուկով:
Այս փուլում հնարավոր է մի բլաստոցիստի ներսում սաղմի՝ երկու զիգոտի բաժանվելը (առայժմ անհայտ պատճառներով) և երկու սաղմերի ձևավորումը: Այսպես ձևավորվում են միաբջիջ երկվորյակները: Կախված նրանից, թե ինչքան վաղ է կատարվել այս բաժանումը, միաբջիջ երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք, կամ, յուրաքանչյուրն իրենը` մի ամնիոտիկ բշտիկ երկուսի համար կամ առանձին:
1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը
Փոքրիկն այլևս նման չէ տափակ սկավառակի, այն վերափոխվում է 1,5 - 2,5 մմ երկարությամբ գլանիկի:
Պատվաստումը (Իմպլանտացիա): 1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է պատվաստում (իմպլանտացիա): Սաղմի արտաքին բջիջների թավիկներn ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է: Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը: Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:
2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ
Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձուն սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Ներքին շերտը (эндодерма) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Միջին շերտից (мезодерма) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները: Արտաքին շերտը (эктодерма) ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը: Ժամանակակից սարքավորումներով կարելի է տեսնել բեղմնավորված ձուն և մի կանաչ մարմին, որը սնում է պտղին, մինչև որ ընկերքը կսկսի ամբողջությամբ գործել և իր վրա կվերցնի սնելու և պաշտպանելու դերը:
3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ
Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլխիկը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Տեսանելի է, թե ինչպես` ընդլայնվելով վեր, նյարդափողը տափականում է, դա կլինի գլխուղեղի առջևի մասը:Սաղմի կենտրոնում երևում է հյուսվածքների մի կծիկ, որտեղ կլինի սիրտը: Աստիճանաբար սկսում են ձևավորվել նաև արյունատար անոթները:
Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլխիկը, որտե՛ղ` ոտքերը: Սաղմը С տառի նման կորանում է: Նյարդային փողի երկայնքով սկսում են ձևավորվել հյուսվածքի հատվածներ, որոնք կոչվում են սոմիտներ: Դրանցից հետագայում առաջանում է մկանային հյուսվածքը և այլ հյուսվածքային համակարգեր: Սաղմը երկու թաղանթով պաշտպանված է: Մեծ պղպջակ հիշեցնող գոյացությունը կոչվում է դեղնուցային պարկ. Այստեղ ձևավորվում են սաղմի արյունային բջիջները:
Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը մոտավորապես ցույց է տալիս ձվաբջջի և կանաչ մարմնի 90%-ը: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը պոչիկից: Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:
4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ
Նյարդային փողն արդեն պատվել է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքիկի երկու կողմերում սկսում է ձևավորվել երկու պնականման ձևեր, յուրաքանչյուրում սկավառականման պիգմենտ: Դա տեսողական պղպջակներն են, որոնց վիճակված է դառնալ երեխայի աչիկները` բավականին բարդ օրգաններ: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց:
Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը: Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել: Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 60-90 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Այս նկարում ուլտրաձայնային ազդանշանն արտացոլվում է պտղի արյան բջիջներից: Գույնն արտացոլում է արյան շարժման էներգիան: Որքան արագ են շարժվում բջիջները, այնքան պարզ է գույնը: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:
Տե′ս նաև` ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
|
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի Karina, հղիության ընթացում հակացուցված չէ ֆիզկուլտուրայով զբաղվել, ընդհակառակը, այն օգնում է հղիության ավելի բարենպաստ ընթացքին, հետագայում նաև ծննդաբերության և հետծննդյան շրջանում: Կարող եք կատարել նաև շնչառական վարժություններ և զբաղվել յոգայով: Ինչ վերաբերվում է օղակ խաղալուն, ապա հղիության մեծ ժամկետներում` սկսած 21-22 շաբաթից, այն ցանկալի չէ, քանի որ օղակ խաղալիս Դուք արհեստականորեն գրգռում եք արգանդի առաջային պատի մկանները, իսկ դա իր հերթին առաջացնում է արգանդի մկանների կծկում, որը ցանկալի չէ և կարող է վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի պատճառ լինել:Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք վարժություններ, որոնք կարելի է կատարել հղիության ընթացում.
https://www.med-practic.com/arm/131/19807article.more.html
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի NARINE, դաշտանային ցիկլի երկրորդ փուլում` այսինքն 12-14-րդ օրից սկսած, երբ տեղի է ունենում ձվազատում, մարմնի բազալ ջերմաստճանը բարձրանում է մինչև 36.9-37 աստիճան, և եթե տեղի է ունեցել բեղմնավորում, այդ ջերմաստիճանը կարող է պահպանվել հղիության առաջին շաբաթների ընթացքում: Եթե ջերմաստիճանը բարձրանում է 37 աստիճանից և այն զուգորդվում է հարբուխի, երևույթներով, կամ այլ ախտանիշներով, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի LILIT, թեստի կեղծ դրական, կամ կեղծ բացասական պատասխանից խուսափելու համար անպայման ուշադրություն դարձրեք թեստի պիտանելիության ժամկետին, այնուհետև նշված սխեմայով անցկացրեք թեստը: Եթե համոզված եք, որ հղի եք,ապա դաշտանային ցիկլ սկսվել չի կարող, բացառությամբ որոշ դեպքերի, որոնք հանդիպում են շատ հազվադեպ: Իսկ հղիության դադարելը` դա նույն հղիության ընդհատումն է:
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի Varduhi,ցավոք պատասխանն ուշացած է:Հնարավոր է,որ 04.01.2015-ի տեստի պատասխանը կեղծ բացասական է:Դա ավելի հնարավոր տարբերակ է,քան կեղծ դրական պատասխանը:Եթե մինչև հիմա դաշտան չի եղել,ապա տեստ կրկնեք,կամ կատարեք ՈՒՁՀ:
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի ani,չպաշտպանված անալ սեռական հարաբերությամբ հղիանալու հավանականությունը չնչին է:Հնարավոր է այն դեպքում, եթե պատահաբար սերմնահեղուկի որոշ մաս թափվում է հեշտոցի մեջ:
Մեդ-Պրակտիկ
17.01.2015
Հարգելի ANI3,անհանգստանալու կարիք չկա:Բեմնավորման համար անհրաժեշտ սերմնահեղուկի քանակը կուտակվում է հեշտոցի հետին կամարում,որտեղից էլ անցնում է արգանդիխոռոչ,մյուս մասը թափվում է:Ինչ վերաբերվում է սեռական դիրքերին,ապա կարող եք ընթերցել համապատասխան գրականություն:
Մեդ-Պրակտիկ
17.01.2015
Հարգելի Milena,անհանգստանալու կարիք չկա:Դուք ընդամենը մի ամիս է ինչ կանոնավոր սեռական կյքանքով եք ապրում,և հղիության բացակայությունը դեռ չի նշանակում,որ որևէ խնդիր կա:Խորհորդ ենք տալիս չլարվել և չանհանգստանալ:Երբեմն նյարդային լարվածությունը և հղիանալու շատ մեծ ցանկությունը կարող են չհղիանալու պատճառ լինել:
Մեդ-Պրակտիկ
17.01.2015
Հարգելի Anna24,անհանգստանալու կարիք չկա:Սովորաբար սեռական հարաբերությունից հետո ,սերմնահեղուկի որոշ մասը հեշտոցից թափվում է դուրս:Բեղմնավորման համար անհրաժեշտ սերմնահեղուկի քանակը կուտակվում է հեշտոցի հետին կամարում,որտեղից էլ անցնում է արգանդի խոռոչ:
Varduhi
04.01.2015
ani
03.01.2015
ANI3
27.12.2014
Milena
26.12.2014
Anna24
24.12.2014
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Nara, ցավոք պատասխանն ուշացած է: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է, խնդրում ենք գրել, և մենք կպատասխանենք Ձեր հարցին:
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Natela, ցավում եմ, որ պատասխանն ուշացրել ենք:
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Anna, եթե Ձեր մոտ եղել է 3 անգամ ինքնաբեր վիժում և 1 արտաարգանդային հղիություն, ապա անպայման անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի՝ պատճառը պարզելու համար: Հապատասխան բուժում ստանալուց հետո միայն կարելի է մտածել հղիանալու մասին: Ինչ վերաբերում է 1 փողով հղիանալուն, ապա, այո, միանշանակ հնարավոր է, իսկ ժամկետները անհատական են:
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Sirush, քանի որ դուք ամուսնացած եք`դաշտանի ուշացման դեպքում հարկավոր է նախ հաստատ համոզվել. կա՞ արդյոք հղիություն, թե՝ ոչ, այնուհետև հղիության բացակայության դեպքում հավաքել մանրամասն անամնեզ և փորձել գտնել պատճառը: Հղիության թեստի արդյունքն այս դեպքում կարող է կեղծ բացասական լինել: Հղիության դեպքում թեստը դրական է բեղմնավորումից մոտ 2-3 շաբաթ անց: Հղիության ենթադրյալ ժամկետը հաշվարկվում է վերջին դաշտանի առաջին օրվանից, այսինքն, եթե Դուք հաստատ հիշում եք դաշտանի օրը և կա հղիություն, այն կլինի 4-5 շաբաթական ու հղիության թեստը պետք է որ դրական լիներ: Նույնը վերաբերում է նաև ՈՒՁՀ հետազոտությանը: Խորհուրդ ենք տալիս դաշտան չլինելու դեպքում սպասել ևս 1 շաբաթ, այնուհետև կրկնել թեստը կամ ՈՒՁՀ-ն: Եթե չկա հղիություն, ապա դաշտանի ուշացման պատճառը պետք է պարզել: Անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի՝ պարզելու համար, կա՞ արդյոք դաշտանային ֆունկցիայի խանգարում, թե՝ ոչ, որից հետո մշակել բուժման հետագա պլանը:
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Silva, ողնաշարի նման ցավերը կարող են ընդհանրապես կապ չունենալ կանացի օրգանների հետ և խնդիրը կապված լինի ողնաշարի հետ: Այստեղ կարևոր է տարիքը, եթե 40-ն անց եք, դա կարող է լինել ռադիկուլիտի ախտանիշ, իսկ ցանկացած տարիքի համար կարող է պատճառ լինել նստակյաց կյանքը, ֆիզիկական ակտիվության պակասը, քանի որ սեռական ակտի ժամանակ պահանջվում է ֆիզիկական լարում, որին օրգանիզմը կարղ է պատրաստ չլինել: Ցանկալի է դիմել խորհրդատվության: Իսկ եթե հաստատեք նստակյաց կյանքի փաստը, Ձեզ կօգնի ֆիզիկական ակտիվությունը:
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի ALVINA, այո, էրոզիայի մեկ անգամ բուժումը չի երաշխավորում հետագայում դրանից մեկընդմիշտ ազատվելը: Չի բացառվում նաև ոչ լիարժեք բուժման արդյունքում այն կրկնվի, կամ բուժումից հետո չեք պահպանել համապատասխան ցուցումներ, որի արդյունքում այն կրկնվել է: Ինչևէ, պետք է դիմել մասնագետի և կրկին բուժում ստանալ՝ պահպանելով բժշկի բոլոր ցուցումները: Մեջքի շրջանի ցավերը կարող են լինել ամենատարբեր պատճառներից, ցանկալի է գինեկոլոգի խորհրդատվությանը զուգահեռ՝դիմել նաև նյարդաբանի՝ ավելի հավաստի ախտորոշման և բուժման համար:
lana
21.12.2014
liza
21.12.2014
marii
19.12.2014
anna
18.12.2014
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Aaa, Դուք հավանաբար ի նկատի ունեք տղամարդկանց միզասեռական կանդիդոզը, այլ կերպ `սեռական օրգանների սնկային հիվանդությունը: Կանդիդա տեսակի սունկը նորմայում կա մարդու օրգանիզմում և տարբեր պատճառներով կարող է ունենալ կլինկիական դրսորում: Այն հաճախ հանդիպող խնդիր է և չի համարվում սեռական ինֆեկցիա, սակայն կարող է փոխանցվել տղամարդուց՝ կնոջը: Հարկավոր է դիմել ուրոլոգի կամ մաշկավեներոլոգի՝ համապատասխան բուժում ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Lil, անհանգստանալու կարիք չկա: Բեղմնավորման համար անհրաժեշտ սերմնահեղուկի քանակը, միևնույնն է, կուտակվում է հեշտոցի հետին կամարում, որտեղից էլ սպերմատոզոիդները անցնում են արգանդի խոռոչ: Սերմնահեղուկի մնացած քանակությունը թապվում է դուրս:
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Lusi, աններդաշնակ սեռական հարաբերությունները հնարավոր է չհղիանալու պատճառ լինի, սակայն, ինչ վերաբերում է Ձեր նշած տարբերակին, ապա կարևոր է սերմնահեղուկի թապվելը հեշտոցի մեջ, որտեղից բեղմնավորման համար անհրաժեշտ քանակը միևնույն է անցնում է արգանդի խոռոչ: Նշված հղումը կօգնի գտնել նաև ցավի առաջացման պատճառը.
https://www.med-practic.com/arm/76/13342/article.more.html
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Lusine, գերջրությունը`դա հարպտղային ջրերի նորմայից ավելի քանակն է: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած ինֆեկցիոն հիվանդություններից մինչև պտղի ներարգանդային զարգացման արատներ: Դրանք պարզելու համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ: Շատ հաճախ գերջրության պատճառն այդպես էլ մնում է անհայտ: Այդ դեպքում անհրաժեշտ է հասկողություն և սկսել բուժում, որն ուղղված է երեխայի վիճակը լավացնելուն. ընդհանուր վիտամինաթերապիա, հակաբիոտիկներ, արգանդ-ընկերքային արյան շրջանառությունը լավացնող միջոցներ, միզամուղներ և այլն:
Ani
15.12.2014
անա
12.12.2014
Մեդ-Պրակտիկ
06.12.2014
Հարգելի Սիրուշիկ, Ձեր հարցի պատասխանին կօգնի հոդվածը, որի հղումը ստորև է.
www.med-practic.com/arm/131/16179/article.more.html
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն